21 հուլիսի 2012 - 16:07 AMT
Արթուր Սարկիսովը պայմանագիր է կնքել Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հետ

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը պայմանագիր է կնքել Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հետ, որը նախորդ խաղաշրջանում խաղում էր Յարոսլավլի «Շիննիկի» կազմում, հայտնում է transfer-rumors.ru-ն:

Հայաստանի հավաքականի հարձակվողի պայմանագիրը ռուսական ակումբի հետ ստորագրվել է 1 տարով: Սարկիսովը մարզական կարիերան սկսել է «Ստրոգինո» մարզադպրոցում: Այս տարվա գարնանը յարոսլավցիների երկրպագուները նրան ճանաչել են 2012թ. գարնան լավագույն ֆուտբոլիստ: