12 նոյեմբերի 2004 - 18:55 AMT
ՀԱՅԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՀԱՅՑՈՎ ԴԻՄԵԼ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ
Երեկ «Շահումյան-Գետաշեն» հայրենակցական
բարեգործական միությունը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասված է. «Շահումյանի շրջանի եւ Գետաշենի ենթաշրջանի բռնի տեղահանված բնակիչները մատդիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի դեմ հայցով»: Խոսքը գնում է այն տարածքների մասին, որոնք այսօր գտնվում են ադրբեջանական զինված ուժերի հսկողության տակ: Հայցում, մասնավորապես, կվիճարկվի այդ տարածքներից բռնի տեղահանված բնակիչների սեփականության պաշտպանության իրավունքի խախտումը եւ բնակարանի նկատմամբ հարգանքի իրավունքի խախտումը: Միությունը հայտնում է իր պատրաստակամությունը` պաշտպանելու Ադրբեջանի կողմից 1991-ին սանձազերծած ագրեսիայից տուժած հազարավոր հայ ընտանիքների շահերը` իրավասու միջազգային ատյաններում: