22 հուլիսի 2012 - 16:09 AMT
5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում

Թուրքիայի կենտրոնական հատվածում տեղի է ունեցել 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հաղորդվում է ԱՄՆ Աշխարհագրական ծառայության կայքում:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 7.6 կմ խորության վրա:

Հնարավոր ավերածությունների և զոհերի մասին չի հաղորդվում: