23 հուլիսի 2012 - 10:32 AMT
Ջերմուկում ՖԻԴԵ-ի Գրան Պրի. Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 5-րդ, իսկ Լիլիթ Մկրտչյանը` 7-րդ հորիզոնականները

Ջերմուկում ՖԻԴԵ-ի Գրան Պրիում շախմատիստուհիները խաղացել են 6 տուր: Էլինա Դանիելյանը այս տուրում միավորներ է կիսել Հոու Յիֆանի(Չինաստան)հետ: Նա հավաքել է 3 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի է խաղացել Եկատերինա Լանգոյի(Ուկրաինա) հետ և, հավաքելով 3 միավոր, բարձրացել է 7-րդ հորիզոնական:

Մրցաշարի առաջատարը 4.5 միավորով չինացի շախմատիստուհի Ցզյու Վենցզյուն է, 2-րդ հորիզոնականում 4 միավորով Յիֆանն է, նույնքան միավոր ունի նաև Համպի Կոնեյրուն (Հնդկաստան), նա զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:

7-րդ տուրում, որը տեղի կունենա հուլիսի 24-ին, Դանիելյանը կխաղա Ռուան Լուֆեյի հետ (Չինաստան), իսկ Մկրտչյանը` Բահտույագ Մոնգոնտուուլի (Մոնղոլիա):