23 հուլիսի 2012 - 11:00 AMT
Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հայ մարզիկները 2 ոսկե մեդալ են նվաճել

Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացված Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի պատանեկան առաջնությունում վստահ մրցելույթ է ունեցել ՀՀ վաստակավոր մարզիչ Գագիկ Խաչատրյանի գլխավորած Հայաստանի հավաքականը:

Վահե Սարգսյանը (42 կգ) և Կարեն Ասլանյանը (58 կգ) հաղթել են իրենց բոլոր մրցակիցներին և գրավել առաջին տեղը:

Նրանց թիմակիցներ Գեղամ Թորգոմյանը (50 կգ) և Արմեն Հակոբյանը (69 կգ) նվաճել են արծաթե մեդալներ, իսկ Տարոն Դումոյանը (54 կգ) և Տիգրան Աբրահամյանը ( 63 կգ) դարձել են 3-րդ մրցանակակիր:

Թիմային հաջողությանը նպաստել են նաև լավագույն հնգյակը եզրափակած Արթուր Սիմոնյանը (46 կգ) և Հարություն Միքայելյանը (76 կգ):

Հայաստանի ազատ ոճայիններից ոսկե մեդալ է նվաճել Արման Խաչատրյանը, իսկ Մխիթար Գրիգորյանը, Հմայակ Աղաջանյանը և Ռազմիկ Պողոսյանը` բրոնզե մեդալներ: