23 հուլիսի 2012 - 11:56 AMT
Եգիպտացի իսլամիստները առաջարկում են քանդել բուրգերը

«Ազգային միասնականություն» արմատական իսլամական կուսակցության ղեկավար Աբդ ալ Լաթիֆ ալ Մահմուդը կոչ է արել Եգիպտոսի նախագահ Մուhամեդ Մուրսիին քանդել բուրգերը, գրում է Newsday-ը:

Իսլամիստների կարծիքով, հեթանոսական մշակույթի հուշարձանները չպետք է գտնվեն եգիպտական հողի վրա:

Հարկ է նշել, որ ավելի վաղ ոչնչացվել էին Մալիի Թիմբուքթու քաղաքը, Աֆղանստանում Բուդդայի արձանը և Իրաքում, Մալայզիայում և Թունիսում համաշխարհային ժառանգության բազմաթիվ այլ հուշարձաններ: