23 հուլիսի 2012 - 11:44 AMT
Հայաստանի արտգործնախարարը Փարիզում կհանդիպի Լորան Ֆաբիուսի հետ

Հուլիսի 24-25-ը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Փարիզ, ուր նախատեսված են նրա հանդիպումները Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի և այլ պաշտոնատար անձանց հետ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:-