Հռոմի Բենեդիկտոս XVI Պապը հույս է հայտնել, որ Լոնդոնում ուրբաթ օրը բացվող Օլիմպիական խաղերը կնպաստեն ողջ երկրագնդի վրա առկա ռազմական հակամարտություններում խաղաղության հաստատմանը, հաղորդել է Վատիկանի ռադիոն:
Անգլիայի և Ուելսի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսը Օլիմպիադայի ժամանակ կկազմակերպեն երիտասարդական ճամբար, որը կգործի օգոստոսի 1-13:
Լոնդոնի Օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 27-օգոստոսի 12-ը: