15 նոյեմբերի 2004 - 19:46 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՆԱԽԱԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Նոյեմբերի 15-ին կայացել է Հայաստանի եւ Էստոնիայի նախագահների առանձնազրույցը: Քոչարյանը եւ Ռյույտելը քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը եւ դրանց զարգացման հեռանակրներին վերաբերող հարցեր: Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում տարածարջանային եւ միջազգային հարցերի շուրջ:
Առնոլդ Ռյույտելի խոսքերով, Էստոնիան ողջունել է Հարավային Կովկասի երկրների ընդգրկումը ԵՄ «Ընդլայնված Եվրոպա.նոր հարեւաններ» ծրագրում եւ մեծ ուշադրություն է դարձնում հարաբերությունների զարգացմանը հարվակովկասյան երկրների հետ: Երկու նախագահների հանդիպումից հետո տեղի են ունեցել բանակցություններ ընդլայնված կազմով:
Նույն օրը մեկնարկել է նաեւ հայ-էստոնական գործարար համաժողովը: