23 հուլիսի 2012 - 17:02 AMT
Բրիտանացի օդերևութաբանները մտահոգ են, որ Օլիմպիադայի բացմանը կարող է անձրև գալ

Բրիտանացի օդերևութաբանները մտահոգ են, որ Լոնդոնի Օլիմպիադայի բացմանը կարող է անձրև գալ: Բացման արարողությունը կանցնի հուլիսի 27-ին: Ըստ գիտնականների կանխատեսման, միջոցառումը կարող են փչացնել տեղումները: Նման հայտարարություն է արել բրիտանական օդերևութաբանական բյուրոյի աշխատակից Բարրի Գրոմեթը:

Ըստ բրիտանական ԶԼՄ-ների, անմիջապես շոուի վրա անձրևը չի ազդի, քանի որ արարողության ռեժիսոր Դեննի Բոյլը մտադիր է արհեստական անձրև օգտագործել, եթե անձրև չգա: