23 հուլիսի 2012 - 16:39 AMT
Ալեքսանդրով. Հայաստանը պետք է առավել ակտիվ ու սկզբունքային լինի Սիրիայի հարցում

Հայկական դիվանագիտությունը պետք է ակտիվանա, առավել սկզբունքային դիրքորոշում ունենա Սիրիայում ու Իրանում պատերազմ թույլ չտալու համար: «Կամ ճանաչում ենք պետությունների ինքնիշխանությունն ու նրանց սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքը, կամ չենք ճանաչում: Արևմուտքն այժմ կասկածի տակ է դնում Սիրիայի ինքնիշխանությունը»,-մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի գծով փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը:

Ըստ նրա, Հայաստանը պետք է դիմի Արևմուտքի հանրությանը, բացատրի սիրիահայ համայնքին սպառնացող վտանգը, դեմ հանդես գա Արևմուտքի ռազմական միջամտությանը:

Ալեքսանդրովը նաև մեկնաբանել է ՀՀ ԱԳՆ վերջին հայտարարությունն այն մասին, թե ակտիվ աշխատանք է տարվում Սիրիայի հարցում, ոչ բացահայտ, դիվանագիտական ճանապարհով: «Ցավոք, նման մոտեցումը սխալ է: Եթե դու չես բարձրաձայնում քո դիրքորոշումը, չես իրազեկում հանրությանը, քեզ ոչ ոք ոչինչ պարտավոր չէ: Մասնավոր զրույցներում ինչ ասես կարող են խոստանալ»,-ասել է նա հեգնանքով:

Լրագրողների այն դիտարկմանը, թե նման քաղաքականության դեպքում Արևմուտքը կարող է բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշում որդեգրել Ղարաբաղի հարցում, Ալեքսանդրովն ասել է. «Արևմուտքն առանց այդ էլ սատարում է Ադրբեջանին, բայց թաքուն: Ձեզ համար միևնույն չէ ինչպե՞ս դա կարվի՝ բացահայտ թե գաղտնի: