23 հուլիսի 2012 - 17:35 AMT
Սիրիայից փախել է արդեն շուրջ 120 հազար մարդ

Սիրիայից, որտեղ 16 ամիս շարունակ բախումներ են գնում իշխանությունների և ընդդիմության միջև, հեռացել է մոտ 120 հազար փախստական, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:Եվս հարյուր հազարավոր մարդիկ ներքին տեղահանվածներ են:

«Փախստականների թիվն աճում է ամեն ժամվա հետ, ամենամեծ խնդիրներն այժմ Լիբանանն ունի, քանի որ երկու երկրների միջև մուտքի արտոնագրերի ռեժիմ չի գործում»,-նշում է «Սքայ նյուս» հեռուստաալիքը:

Ավելի վաղ Լիբանանը հայտարարել էր, որ կընդունի ապաստան փնտրող Սիրիայի բոլոր քաղաքացիներին:

Բազում սիրիացիներ մեկնում են Թուրքիա, Հորդանան, Իրաք: