23 հուլիսի 2012 - 18:09 AMT
Վաղն Աջափնյակ վարչական շրջանի մի շարք փողոցների ջրամատակարարումը կդադարեցվի

Վթարի վերացման աշխատանքների հետ կապված հուլիսի 24-ին` ժամը 10.00-18.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների, Աբելյան, Ջանիբեկյան, Արզումանյան, Առաքելյան, Էստոնական, Սիսակյան, Եղիազարյան, Լևոնյան, Հակոբյանց փողոցների, Լենինգրադյան փողոցի 32, 34, 36, 38, 40, 40ա, 42 շենքերի և հարակից տարածքների, ինչպես նաև Զովունի համայնքի ու հարակից տարածքների ջրամատակարարումը: Այս մասին հայտնում են «Երևան Ջուր» ընկերությունից: