23 հուլիսի 2012 - 21:03 AMT
Վախթանգ Միրումյանը նշանակվել է Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով` Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Վախթանգ Միրումյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առնթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ: Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

Հիշեցնենք, որ Միրումյանն աշխատել է որպես Ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների և վարչարարության քաղաքականության բաժնի պետ: