24 հուլիսի 2012 - 11:23 AMT
ԱՄՆ Վերաքննիչ դատարանը մերժել է Apple-ի և Kodak-ի փաթեթային հայցերը

ԱՄՆ Վերաքննիչ դատարանը ֆոտոսարքավորումներ արտադրող Kodak-ին անմեղ է ճանաչել` Apple ընկերության պատենտներն ապօրինի կերպով օգտագործելու մեջ: Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, դատարանն արդարացրել է այն որոշումը, որն ավելի վաղ այս ամիս կայացրել էր ԱՄՆ Միջազգային առևտրի վերաբերյալ հանձնաժողովը: Համաձայն արձանագրության, Kodak-ը չի խախտել Apple-ի պատենտավորված տեխնոլոգիաները` կապված թվային տեսախցիկների արտադրության և դրանց ծրագրային ապահովման հետ:

Apple-ի հայցի մերժումը էապես կհեշտացնի իրավիճակը Kodak-ի համար, որն առանց այդ էլ գրեթե սնանկ վիճակում էր: