24 հուլիսի 2012 - 10:05 AMT
Սերգեյ Մովսիսյանը դարձել է Բիլի փառատոնի արագ շախմատի մրցաշարի հաղթող

Գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյսնը և Հրանտ Մելքումյանը հիանալի են հանդես եկել Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվող փառատոնի շրջանակներում ավարտված արագ շախմատի մրցաշարում:

Հայ շախմատիստները 9 հնարավորից վաստակել են 7,5-ական միավոր և բաժանել 1-2-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Մովսիսյանին շնորհվել է առաջին, Մելքումյանին` երկրորդ մրցանակը, հաղորդում է armchess.am-ը: