Հայաստանի ներկայացուցիչ Մարիամ Ավետիսյանը Վրաստանի Փոթի քաղաքում անցկացված շախմատի Նանա Ալեքսանդրիայի գավաթի խաղարկությունում Մ12 խմբում 9 հնարավորից վաստակել է 8,5 միավոր եւ նվաճել առաջին մրցանակը:
Երկրորդ մրցանակակիրներ են դարձել Գոռ Գրիգորյանը (Մ8),Աշոտ Փարվանյանը և Անի Իվանյանը (Մ12):
Փառատոնի գլխավոր օփենում միջազգային վարպետ Դավիթ Քալաշյանը եւ Սարգիս Վ. Մանուկյանը բաժանել են 1-4-րդ տեղերը:
Լրացուցիչ ցուցանիշներով Քալաշյանը գրավել է 2-րդ, իսկ Մանուկյանը` 4-րդ տեղը: