24 հուլիսի 2012 - 10:47 AMT
Լոնդոնի Օլիմպիադային Իրանի Օլիմպիական հավաքականը մրցելու է իսրայելցի մարզիկների հետ

Իրանի Օլիմպիական հավաքականի մարզիկները կմասնակցեն լոնդոնյան խաղերի մրցումներին, որտեղ հայտավորված են նաև իսրայելցի մարզկները, հայտարարել է Իրանի Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Բահրամ Աֆշարզադեհը, որին մեջբերում է AP-ն:

Նախորդ երկու ամառային Օլիմպիական խաղերում որոշ իրանցիներ հրաժարվել էին մասնակցել մրցումներին, որտեղ նրանց մրցակիցները պետք է լինեին իսրայելցիները:

«Մենք հարգում ենք իրական սպորտային արժեքները, ուստի խաղալու ենք ցանկացած երկրի դեմ»,-ասել է Աֆշարզադեհը:

Իրանը Լոնդոնի Օլիմպիական խաղերին ներկայանում է 54 մարզիկով: