24 հուլիսի 2012 - 17:18 AMT
Oprah.com-ը Բոխչալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» հայտարարել է շաբաթվա գիրք

Քրիս Բոխչալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը հայտարարվել է ԱՄՆ-ում շաբաթվա ամենաշատ ընթերցված գիրքը: Այդ մասին հայտնում է «Ասպարեզը», հղում տալով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին:

Ամերիկացի հայտնի շոումեն, դերասանուհի Օփրա Ուինֆրիի Oprah.com կայքում, մի շարք նոր հրատարակված գրքերի շարքում ընդգրկել էր նաև Հայոց ցեղասպանության մասին պատմող այս գիրքը:

The Columbus Dispatch-ի թղթակից Մարգարեթ Քվամը գրքի մասին գրել է. «Ավազե ամրոցի աղջիկները» պատմավեպում Բոխչալյանը մեզ տանում է բոլորովին այլ ճանապարհորդության: Գրավիչ պատմության մեջ ճանապահորդությունը կատարվում է 1915 թ-ի Հալեպի և 2012 թ-ի Նյու Յորքի միջև: Պատմական սիրավեպում շատ խորն է արտահայտվում հեղինակի հայկական մշակութային ժառանգությունը»: