24 հուլիսի 2012 - 13:28 AMT
Այս տարի Հայաստանում արձանագրվել է լրագրողների նկատմաբ բռնության 3 դեպք

ԶԼՄ-ների ազատության հետ կապված դատական գործերը այս տարվա երկրորդ եռամսյակում նվազել են, անյցալ տարվա 14 դատական գործի փոխարեն այս տարի գրանցվել է 6 դատական գործ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի Հայաստանում խոսքի ազատության վիճակի ու լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքերի խախտուների մասին երկրորդ եռամսյակի զեկույցը, ասաց կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Այնուհանդերձ, կապված այս տարի տեղի ունեցած ԱԺ ընտրությունների հետ, կոմիտեն այս տարվա առաջին և երկրորդ եռամսյակներում արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 3, ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների 16, և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքների խախտման 15 դեպք:

Տվյալ խախտումների առատոթյունը կոմիտեի նախագահը կապում է Հայաստանում ընտրական իրավիճակի հետ: