24 հուլիսի 2012 - 14:28 AMT
Ժակ Ռոգե. Լոնդոնի Օլիմպիադայի մասին հիշողությունները ընդմիշտ կմնան մեզ հետ

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն համոզվածություն է հայտնել, որ Լոնդոնի Օլիմպիական խաղերը քաղաքին մեծ ժառանգություն կթողնեն:

Ռոգեն, ում համար այս Օլիմպիադան վերջինը կլինի` որպես ՄՕԿ-ի նախագահ, ընդգծել է Լոնդոնի նշանակալի դերը օլիմպիական խաղերի պատմության մեջ. քաղաքը միշտ էլ բարդ ժամանակներում օգնության է հասել:

«Համոզված եմ, որ Լոնդոնի Օլիմպիական խաղերի մասին հիշողությունները ընդմիշտ կմնան մեզ հետ»,-Ռոգեի խոսքը հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: