17 նոյեմբերի 2004 - 19:22 AMT
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
20 զինակոչիկներ այլընտրանքային աշխատանքային ծառայության կանցնեն եկող տարվա գարնանային զինակոչի ժամանակ: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական ապահովման նախարար Աղվան Վարդանյանը: «Այլընտրանքային զինծառայության մասին» օրենքը ուժի մեջ է մտել 2004 թվականի հուլիսի 1-ից: Ըստ այդ օրենքի այլընտրանքային զինածառայության ժամկետը կազմում է 36 ամիս, իսկ այլընտրանքային աշխատանքային ծառայությունը` 42 ամիս: