24 հուլիսի 2012 - 15:08 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Կենտրոն վարչական շրջանը համատեղ ծրագրեր կիրականացնեն

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանն այսօր ստորագրել են փոխգործակցության հուշագիր:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի լրատվական ծառայությունից, հուշագիրը նախանշում է Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի և Կենտրոն վարչական շրջանի միջև 2012 թ.-ի ընթացքում համագործակցության շրջանակները:

Կողմերը համատեղ ծրագրեր կիրականացնեն մասնավորապես` հանրային կրթության և մշակույթի ոլորտներում: