24 հուլիսի 2012 - 16:35 AMT
Հաքերները հերթական անգամ գրոհել են Իրանի միջուկային ծրագիրը

Իրանի միջուկային ծրագիրը ենթարկվել է հաքերների հերթական հարձակման: Ըստ ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի, այդ մասին հայտարարել է ֆիննական հակավիրուսային F-secure ընկերության տնօրեն Միկկո Հիպպոնենը:

Ըստ չհաստատված պաշտոնական տեղեկատվության, «Մետասպլոիտ» վիրուսը խախտել է Նաթանզեի ու Ֆորդուի միջուկային օբյեկտների աշխատանքը, շարքից հանելով սարքավորումները:

Մինչդեռ ոչ մի պաշտոնական մարմին դա չի հաստատել: