24 հուլիսի 2012 - 17:33 AMT
ՌԴ Պետդումայի խոսնակը Երևանում քննարկել է Հայաստանի հետ համագործակցությունը Եվրասիական միության շրջանակներում

ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը Երևանում, որտեղ նա գտնվում է պաշտոնական այցով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ինչպես նաև խորհրդարանականների հետ հանդիպումներում քննարկել է Հայաստանի հետ համագործացությունը Եվրասիական միության շրջանակներում: «Մենք շատ ենք այդ մասին խոսել: ՀՀ ղեկավարությունը խստորեն հետևում է, թե ինչպես է զարգանում այդ միությունը և ձգտում է որոշել իր տեղը Եվրասիական միությունում՝ հասկանալով, որ դա հեռանկարային է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար»,-հայտարարել է նա ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:

Նարիշկինը նշել է նաև այն դրական արդյունքը, որ կարող է տալ Հայաստանի տնտեսությանը մասնակցությունը Եվրասիական միությանը: «Այդ նախագիծն արդեն արդյունք է տալիս, եթե խոսենք թվերի լեզվով, ապա երեք երկրների՝ ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի առևտրի ծավալը 2011թ. 2010-ի համեմատ աճել է 30 տոկոսով»,-ասել է նա: Եվրասիական տնտեսական միությունը նախատեսվում է ձևավորել մինչև 2015 թվականը: