25 հուլիսի 2012 - 09:56 AMT
Թուրքիան փակում է Սիրիայի հետ բոլոր սահմանամերձ անցակետերը

Հուլիսի 25-ին Թուրքիան փակում է Սիրիայի հետ բոլոր սահմանամերձ անցակետերը, հաղորդել է անցակետային հարցերի նախարար Հայաթի Յազիջին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Այսօրվանից սկսած Սիրիայի հետ բոլոր անցակետերը փակվում են »,-նախարարի խոսքը մեջբերում է NTV հեռուստաալիքը: