25 հուլիսի 2012 - 10:56 AMT
Դևիդ Բեքհեմը լինելու է Լոնդոնի Օլիմպիադայի բացման արարողության մասնակիցներից մեկը

Անգլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը կդառնա Լոնդոնի բացման արարողության մասնակիցներից մեկը:

«Պատիվ ունեմ մասնակցելու բացման արարողությանը և պետք է որոշակի դեր կատարեմ, քանի որ, ակնհայտորեն, ես այն մարդկանցից մեկն էի, ով 7 տարի առաջ Լոնդոնի համար ապահովել է այս իրադարձության անցկացումը»,- The Guardian-ին պատմել է Բեքհեմը:

Ըստ նախնական տվյալների, բացման արարողության արժեքը կազմում է մոտ 27 մլն ֆունտ ստերլինգ: