25 հուլիսի 2012 - 11:23 AMT
Բրազիլիայում առաջին անգամ կբեմադրվի Եղեռնի մասին պատմող ներկայացում

Այս տարվա հոկտեմբերի 23-ին Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում տեղի է ունենալու Եղեռնի մասին պատմող «1915» ներկայացման պրեմիերան: Ինչպես Բրազիլիայից հայտնում է ներկայացման պիեսի հեղինակ Արթուր Հարոյանը, Հայոց ցեղասպանության մասին ներկայացում բրազիլական բեմերում դեռևս չէր բեմադրվել:

Ներկայացման մեջ ներգրավված են բրազիլացի հայտնի դերասաններ և դերասանուհիներ:

Ներկայացման ռեժիսորն է Ռոժերո Ռիզարդին, հնչելու են Կոմիտասի անվան լարային քառյակի, Ինգա և Անուշ Արշակյանների և Ցինո Վիշնևսկու կատարումները: