25 հուլիսի 2012 - 13:45 AMT
Հրանտ Մելքումյանը դարձել է Բիլի փառատոնի Շախմատ960 մրցաշարի 3-րդ մրցանանակիր

Հրանտ Մելքումյանը Բիլի փառատոնի շրջանակներում անցկացված Շախմատ960-ի (Ֆիշերի շախմատ) մրցաշարում 7 հնարավորից վաստակել է 5 միավոր և նվաճել 3-րդ մրցանակը:

6,5 միավորով մրցաշարի հաղթող է դարձել գրոսմայստեր Միխայիլ Ռոյզը (Իսրայել):

Իսկ Բիլի օփենի երկրորդ տուրում Մելքումյանը հաղթել է գրոսմայստեր Միշո Ցեբալոյին (Խորվաթիա) և 2 միավորով մի խումբ այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը:

Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի է խաղացել միջազգային վարպետ Մարտին Կրամերի հետ (Գերմանիա) եւ այժմ ունի 1,5 միավոր: