25 հուլիսի 2012 - 13:56 AMT
Հայաստանն ու Արգենտինան կարևորում են տնտեսական համագործակցության ընդլայնումը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերային: Վարչապետը շնորհավորել է դիվանագետին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել պատաս¬խանա¬¬տու առաքելության մեջ, ասվում է կառավարության հաղորդագրության մեջ:

Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Արգենտինայի միջև առկա բարեկամական և բազմակողմանի հարաբերությունների խորացումն ու զարգացումը:Կառավարության ղեկավարն ընդգծել է տնտեսական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը` չնայած աշխարհագրական հեռավորությանը: Այդ համատեքստումառաջնային է համարվել Բուենոս Այրեսում գործող Արգենտինա-Հայաստան առևտրի պալատի գործունեության և հայ-արգենտինյան գործարար շփումների ակտիվացումը:Երկուստեք կարևորվել է նաև մշակութային կապերի սերտացման և սպորտի ոլորտում համագործակցության ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:

Կողմերը գոհունակությամբ են խոսել երկու երկրների միջև ձևավորված քաղաքական հարաբերությունների մասին և բարձր գնահատել այդ գործում Արգենտինայում հայ համայնքի դերը: