25 հուլիսի 2012 - 15:32 AMT
Այսօր Լոնդոնում մեկնարկում է կանանց ֆուտբոլի օլիմպիական առաջնությունը

Լոնդոնյան Օլիմպիադայի առաջին սպորտային իրադարձությունը, նախքան բացման պաշտոնական արարողությունը, կլինի կանանց ֆուտբոլի մրցաշարը:

Առաջինը դաշտ դուրս կգան Մեծ Բրիտանիայի և Նոր Զելանդիայի հավաքականները, որոնք կհանդիպեն Ուելսի մայրաքաղաք Քարդիֆի «Միլլենիում» մարզադաշտում:

Քարդիֆի ֆուտբոլային խաղին ներկա կգտնվեն մշակույթի նախարար Ջերիմի Հանտը և Ուելսի գործերով նախարար Շերիլ Գիլլանը: 4 այլ խաղեր ևս տեղի կունենան նույն օրը` Գլազգոում և Քովենթրիում, հաղորդում է BBC-ն: