19 նոյեմբերի 2004 - 21:57 AMT
ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿՄԵԾԱՆԱ

Ռազմական կարիքների համար ծախսերը պետք է մեծացնել, քանզի Ադրբեջանի եւ Վրաստանի համապատասխան ծախսերը մի քանի անգամ մեծ են, գտնում է պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդարանական կոմիտեի նախագահ Մհեր Շահգելդյանը: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանն իր հերթին խոստացել է համ ապատասխան ուղղումներ մտցնել 2005 թվականի բյուջեի նախագծի մեջ: