25 հուլիսի 2012 - 21:49 AMT
Էկվադորի իշխանությունները խոստանում են Ջուլիան Ասանժի գործով վճիռ կայացնել Օլիմպիական խաղերից հետո

Էկվադորի իշխանությունները հայտնել են, որ WikiLeaks սկանդալային հայտնի կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին հնարավոր քաղաքական ապաստան տրամադրելու հարցը կլուծեն Լոնդոնի Օլիմպիական խաղերից հետո, հաղորդում է BBC ռուսական ծառայությունը:

Լոնդոնի Օլիմպիադան կավարտվի օգոստոսի 12-ին:

«Մենք կընդունենք որոշում… Այն, հնարավոր է, տարբերվի բրիտանական կառավարության դիրքորոշումից, բայց մենք զգուշություն կցուցաբերենք և չենք փչացնի Օլիմպիադան»,- ասել է Էկվադորի արտգործնախարար Ռիկարդո Պատինյոն: