25 հուլիսի 2012 - 22:02 AMT
Շվեյցարիան սառեցրել է Հոսնի Մուբարաքի և նրա կողմնակիցների 700 մլն դոլարի բանկային հաշիվները

Շվեյցարիայի իշխանությունները լրացուցիչ պատժամիջոցներ են ներմուծել Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի և նրա շրջապատի հանդեպ` սառեցնելով նրանց 700 մլն դոլարի ֆինանսական ակտիվները, հաղորդում է Ինտերֆաքսը` հղում տալով տեղական ԶԼՄ-ներին:

Ավելի վաղ Շվեյցարիան սառեցրել էր Մուբարաքին վերաբերող 414 միլիոն դոլարի բանկային հաշիվներ: