26 հուլիսի 2012 - 09:52 AMT
ԱՄՆ-ում կարծում են, որ Ռուսաստանում վատացել է ԶԼՄ-ների ազատության հետ կապված իրավիճակը

ԱՄՆ-ում կարծում են, Ռուսաստանում վատացել է ԶԼՄ-ների ազատության հետ կապված իրավիճակը` Պետդումայի ընդունած մի շարք օրենքների պատճառով: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մայքլ Պոզները:

«Մենք մեծապես անհանգստացած ենք Ռուսաստանում ԶԼՄ-ների ազատության հետ կապված իրավիճակի վատացմամբ: Ավելի վաղ այս ամիս Դուման օրենքներ ընդունեց, որոնք թույլատրում են ինտերնետ-գրաքննություն և զրպարտանքը քրեական հանցագործությունների շարքն են վերադարձնում»,-հայտարարել է Պոզները: