26 հուլիսի 2012 - 10:04 AMT
Միթ Ռոմնին կասկածում է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է Օլիմպիադային

Հանրապետական կուսակցության ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնին քննադատել է և կասկածի տակ առել Լոնդոնի` Օլիմպիական խաղերին պատրաստ լինելը: «Իրականում դժավր է պատկերացնել, թե ինչով կավարտվի այս ամենը»,-հայտարարել է նա լրագրողներին` բրիտանական մայրաքաղաք այցելելիս:

Կազմակերպչական հնարավորություններից բացի, նախագահի թեկնածուն կասկածի է ենթարկել կայանալիք միջազգային սպորտային իրադարձության վերաբերյալ բրիտանացիների զգացմունքների անկեղծությունը:

ՌԲԿ-ն նշում է, որ Ռոմնին ունի Օլիմպիադայի կազմակերպման անմիջական փորձ: Այսպես, 2002թ նա գլխավորել է Սոլթ Լեյք Սիթիի Օլիմպիադայի կազմկոմիտեն: