Կալիֆորնիայի նահանգի դատարանը դադարեցրել է «փոփ երաժշտության արքա» Մայքլ Ջեքսոնի մոր խնամակալության իրավունքը նրա երեխաների նկատմամբ, հաղորդում է ամերիկյան ABC News հեռուստաալիքը: Ժամանակավոր խնամակալ է նշանակվել 34-ամյա ԹիՋեյը` Ջեքսոնի ավագ եղբայր Տիտոյի որդին:
Իր հերթին ՌԻԱ Նովոստին ընդգծում է, որ հանգստյան օրերին ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Ջեքսոնի մայրն անհետացել է: Սակայն Ջեքսոնի եղբայրը հայտարարել է, որ պարզապես բժիշկները նրան հանգիստ են նշանակել: