Ջերմուկում ՖԻԴԵ-ի Գրան Պրիի 8-րդ տուրում հայ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը ոչ ոքի է խաղացել Եկատերինա Կովալրսկայայի հետ (Ռուսաստան): Դանիելյանը հավաքել է 4 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:
Լիլիթ Մկրտչյանը զիջել է Չժաո Սյուէին (Չինաստան) և իջել է 9-րդ հորիզոնական: Նա ունի 3.5 միավոր:
Գրան Պրիում շարունակում է վստահորեն հանդես գալ չին շախմատիստուհի Ցզյու Վենցզյուն, ով միավորներ է կիսել Բատհույագ Մոնգոնտուուլի (Մոնղոլիա) հետ: Վենցզյուն ունի 5.5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր ունի նաև Հոու Յիֆանը (Չինաստան), ով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: Իսկ Եկատերինա Լանգոն (Ուկրաինա) 4.5 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:
9-րդ տուրում Դանիելյանի մրցակիցն է լինելու Նադեժդա Կոսինցևան (Ռուսաստան), իսկ Մկրտչայնը խաղալու է Վենցզյուի հետ: