26 հուլիսի 2012 - 10:39 AMT
Օլիմպիական խաղերի կազմակերպիչները շփոթել են Հյուսիսային և Հարավայի Կորեայի դրոշները

Օլիմպիական խաղերի կազմակերպիչները սխալ են թույլատրել` շփոթելով Հարավայի և Հյուսիսային Կորեայի դրոշները:

Այս միջադեպի պատճառով Հյուսիսային Կորեայի ֆուտբոլիստները հրաժարվել են խաղալուց, սակայն հետո համաձայնել են վերադառնալ խաղադաշտ:

Կազմկոմիտեի ներկայացուցիչներն արդեն ներողություն են խնդրել թույլատրված սխալի համար: «Ներողություն ենք խնդրում թիմից և երկրի ազգային օլիմպիական կոմիտեից, ինչպես նաև վստահեցնում ենք, որ նման սխալ չի կրկնվի»,-ասվում է Օլիմպիադայի կազմկոմիտեի պաշտոնական հաղորդագրությունում: