26 հուլիսի 2012 - 11:26 AMT
ԱՄՆ-ն մտադիր է Քուվեյթին վաճառել 4,2 մլրդ դոլարի «Պետրիոտ» համակարգեր

ԱՄՆ ՊՆ-ն հայտարարել է, որ մտադիր է Քուվեյթին վաճառել «Պետրիոտ» տիպի ՀՕՊ համալիրներ: Ինչպես հայտնում է France 24-ը, ամերիկյան գործակալությունը, որ ԱՄՆ ռազմատեխնիկա է առաքում, կարող է պայմանագրով ստանալ առնվազն 4,2 մլրդ դոլար: Իր հերթին Քուվեյթն ակնկալում է, որ ՀՕՊ նոր միջոցները հուսալիորեն կպաշտպանեն երկրի օդային տարածքը Իրանի կողմից հնարավոր հրթիռային հարձակման դեպքում:

Պաշտոնական հայտարարությունը գործարք կնքելու մտադրության մասին ստորագրվել է 2012թ. հուլիսի 20-ին: Ըստ ԱՄՆ օրենքների, դրանից հետո 30 օրվա ընթացքում Կոնգրեսը պետք է հաստատի այն կամ պաշտոնապես առարկի: