26 հուլիսի 2012 - 10:45 AMT
Արքայազն Չարլզն ու նրա կինը մասնակցել են Օլիմպիական կրակի փոխանցման էստաֆետին

Բիտանացի արքայազն Չարլզը կնոջ հետ երկրի հյուսիսում մասնակցել են Օլիմպիական կրակի փոխանցման էստաֆետին:

Տոտենհեմի շրջանը, որտեղ տեղի է ունեցել իրադարձությունը, հատկանշական է նրանով, որ նախորդ տարի փողոցային անկարգությունների աղբյուր էր, ինչի ալիքը հետագայում տարածվեց երկրի մի շարք քաղաքներում:

Հուլիսի 26-ին Օլիմպիական կրակի փոխանցումը տեղի կունենա Բուկինգհեմյան պալատի մոտ` արքայազն Ուիլյամի և նրա կնոջ` Կեյթի, ներկայությամբ: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: