26 հուլիսի 2012 - 10:43 AMT
ԵԱՀԿ-ն մի շարք նախաձեռնություններ կիրականացնի` ուղղված կանանց քաղաքական կյանքին մասնակցության ակտիվացմանը

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինն այսօր հայտարարել է մի շարք նախաձեռնությունների մասին, որոնք կնպաստեն Հայաստանում 2012 - 2013թթ. տեղական ինքնակառավարման և նախագահական ընտրությունների նախաշեմին կանանց` քաղաքական կյանքին մասնակցություն ունենալու հնարավորությունների ընդլայնմանը:

Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ երևանյան գրանսենյակի լրատվական ծառայությունը, հայտարարությունը տեղի է ունեցել ի հաջորդում Սորոկինի և Նիդեռլանդների դեսպան Պիտեր Յան Լանգենբերգի հանդիպմանը: Ծրագրի իրականացման համար ֆինանսական աջակցություն է տրամադրում Նիդեռլանդների կառավարությունը:

Ծրագրի շրջանակներում մի շարք միջոցառումներ կիրականացվեն, այդ թվում` լավագույն փորձի վերաբերյալ ուսուցողական սեմինարներ` խրախուսելու կանանց` որպես առաջնորդներ, որոշում կայացնողներ և թեկնածուներ, կատարելագործելու գենդերային հարցերի շուրջ քաղաքական ծրագրերի մշակման, արդյունավետ քարոզչության և լրատվամիջոցների հետ աշխատանքի կարողությունները: