26 հուլիսի 2012 - 10:59 AMT
Բելառուսի սպորտի և զբոսաշրջության նախարարը հերքել է տեղեկությունները` Օլիմպիադան բոյկոտելու մասին

Բելառուսի սպորտի և զբոսաշրջության նախարար Օլեգ Կաչանը հերքել է մի շարք ինտերնետ-ռեսուրսների տեղեկություններն այն մասին, որ, հնարավոր է, բելառուս մարզիկները բոյկոտեն Լոնդոնի Օլիմպիական խաղերը:

«Այդ տեղեկատվությունն իսկական անհեթեթություն է, այն առհասարակ իրականությանը չի համապատասխանում»,-Կաչանի խոսքը մեջբերում է «Ինտերֆաքսը»: