26 հուլիսի 2012 - 12:42 AMT
Հետևելով Վրաստանի օրինակին՝ Ուկրաինան պահանջում է փոխել ՌԴ օլիմպիական հավաքականի անդամների տվյալները

Ուկրաինայի ԱՕԿ-ը դիմել է խնդրանքով Լոնդոնի Օլիմպիադայի կազմակերպիչներին՝ ուղղումներ կատարելու պահանջով ռուսական մարզիկների կենսագրական տվյալնելում, որոնք հրապարակվել են Օլիմպիական խաղերի կայքում: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, ուկրաինական կողմը պնդում է, որ մի շարք մարզիկների կենսագրականներում, որոնք ծնվել են Ուկրաինայում, որպես ծծնդավայր սխալ նշված է ՌԴ-ն:

Ավելի վաղ նման հայտարարությամբ հանդես էր եկել Վրաստանը, քանի որ ազատ ոճի ըմբիշներ Բեսիկ Կուդուխովի և Դենիս Ցարգուշևի ծննդավայր Աբխազիան ու Հարավային Օսեթիան նշված են որպես Ռուսաստանի տարածք