26 հուլիսի 2012 - 12:54 AMT
Ռոբին Ռաբոտուն սահմանել է ժայռագնացության նոր տարիքային ռեկորդ

49-ամյա Ռոբին Ռաբոտուն անցել է 8ս բարդության « Welcome to Tijuana » երթուղին` սահմանելով ժայռագնացության նոր տարիքային ռեկորդ:

Դա տեղի է ունեցել ընդամենի մի քանի օր անց այն բանից, երբ նրա 11-ամյա դուստր Բրուք Ռաբոտուն սահմանել է մեկ այլ տարիքային համաշխարհային ռեկորդ` անցնելով նույն երթուղին:

Արդյունքում Ռաբոտուն դարձել է աշխարհի ամենատարեց կինը, ով անցել է նման բարդության երթուղի, իսկ նրա դուստրը` ամենաերիտասարդը: