26 հուլիսի 2012 - 14:17 AMT
Տաջիկստանի նախագահը չի մասնակցի Օլիմպիադայի խաղերի բացման արարողությանը

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը չի մասնակցի Օլիմպիադայի խաղերի բացման արարողությանը Լոնդոնում:

Պատճառները չեն նշվում, սակայն փորձագետները հակված են կապել դա վերջին իրադարձությունների հետ Լեռնային Բադախշանի ինքնավար մարզում: Հուլիսի 24-ին այնտեղ ուժային գործողություն իրականացվեց, որի ընթացքում 12 զինծառայող է զոհվել, ևս 23-ը՝ վիրավորվել է: Ոչնչացվել է կազմավորման 30 անդամ, ևս 40 գերեվարվել է: Այժմ իրավիճակը հանգիստ է, բանակցություններ են ընթանում կազմավորումների ներկայացուցիչների հետ, հայտնում է «Ինտերֆաքսը»: