2012-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ակնկալում է խաղողի բերքի 6 տոկոսով աճ: Այս մասին հուլիսի 26-ին հանրապետության կառավարության մամլո կենտրոնում հայտարարել է երկրի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Ինչ վերաբերում է խաղողի մթերման գներին, ապա նախարարն ասել է, որ դրանք կհայտարարվեն սեպտեմբերին: «Համոզված եմ, որ խաղողի մթերման գինը այս տարի ավելի ցածր կլինի, քան նախորդ տարի»,-հավաստիացրել է Կարապետյանը:
2011-ին խաղողի գնման գինը միջինում կազմում էր 120-130 դրամ:
Այս առնչությամբ նախարարը հավելել է, որ ընդհանուր առմամբ, բուսաբուծության ոլորտը, որը հանրապետության համար բավականին կարևոր է, այս տարի ապահովում է աճի լավ ցուցանիշներ: 2012-ի առաջին կիսմայակի արդյունքների համաձայն, աճն այստեղ կազմել է 28 տոկոս: