26 հուլիսի 2012 - 14:16 AMT
Մարոկացի Նավալ Էլ Մութավակելը և բրիտանացի Քրեյգ Ռիդին ընտրվել են ՄՕԿ-ի փոխնախագահներ

Օլիմպիական չեմպիոն, մարոկուհի Նավալ Էլ Մութավակելը և բրիտանացի Քրեյգ Ռիդին ընտրվել են Միջազգային Օլիմպիական կոմիտեի փոխնախագահներ:

Նրանք զբաղեցրել են ՄՕԿ-ի` 15 անդամներից բաղկացած կազմկոմիտեի 2 թափուր պաշտոնները: Մութավակելի օգտին քվեարկել է 81 մարդ, 10-ը` դեմ են հանդես եկել, Ռիդիի օգտին` 85 մարդ, 4-ը` դեմ են հադես եկել: