26 հուլիսի 2012 - 14:59 AMT
Քլինթոնը կոչ է արել ՄՕԿ-ին՝ հարգել 1972թ. Օլիմպիադայի ահաբեկչության զոհերի հիշատակը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դիմել է ՄՕԿ-ին՝ կոչ անելով հարգել 1972թ. Մյունխենի Օլիմպիադայի ահաբեկչության զոհերի հիշատակը: Քլինթոնը նման բովանդակությամբ նամակ է հղել Ժակ Ռոգեին՝ առաջարկելով լռության րոպե հայտարարել ամառային Օլիմպիադայի բացման արարողության ժամանակ:

Ավելի վաղ նման գործողություննեւրին կողմ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա մրցակից Միթ Ռոմնին:

Երկուսն էլ հայտարարել են, որ Լոնդոնում պետք է հարգել Մյունխենի օլիմպիադայի ժամանակ ահաբեկիչների ձեռքից զոհված իսրայելցի մարզիկների հիշատակը՝ այդ ողբերգության 40-ամյակի կապակցությամբ:

Ժակ Ռոգեն Օլիմպիադայի բացման արարողությունը ոչ այնքան հարմար վայր է համարում նման գործողությունների համար:

Փոխարենը նրանց հիշատակը հարգվել է Օլիմպիական ավանի բացման ժամանակ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: