13 մարտի 2003 - 21:57 AMT
ԱՌԱՋԻԿԱ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՉԵՆ ՄՏՆԻ ԸՆԴԴԻՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ ՄԵՋ
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը չի կազմի որեւէ դաշնիք ընդդիմադիր ուժերի հետ եւ մտադիր է առանձին մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Նման որոշում է ընդունվել նախօրեին կայացած ՀԿԿ Կենտրոնական Կոմիտեի պլենումի ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, ԿԸՀ հայտ ներկայացնելու համար նախապատրաստված խորհրդարանական ընտրություններին մասնակցող կոմունիստների կուսակցական ցուցակը գլխավորում է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը: